Միջազգային

«Ահաբեկչության հերթական փորձն է»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Սիմոնյանի և Սոբչակի սպանության կանխման մասին

«Ահաբեկչության հերթական փորձն է»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Սիմոնյանի և Սոբչակի սպանության կանխման մասին

Հուլիսի 15-ին ՌԴ ԱԴԾ-ն ՌԴ Քննչական կոմիտեի և ՆԳՆ-ի հետ միասին կանխել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից «Россия Сегодня» և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև լրագրող և հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակի սպանությունները։ ՌԴ ԱԳՆ-ն թեմայի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ 

«Սա ռուս խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչության հերթական փորձն է, որը կազմակերպվել է Կիևի ռեժիմի կողմից և որը խնամքով հովանավորվում է արևմուտքից: Ներկայում իրավապահ մարմինները հետաքննում են բոլոր մանրամասները, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ անհաջող մահափորձի պատճառը ռուս լրագրողների մասնագիտական ​​գործունեությունն է։

Մարգարիտա Սիմոնյանը պարբերաբար սպառնալիքներ է ստանում, ընդգրկված է տարբեր ցուցակներում, և սա առաջին դեպքը չէ, որ նրա դեմ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից մահափորձ է կանխվում։

Դժվար թե սպասենք համապատասխան միջազգային կառույցների արձագանքին։ Ախտաբանական կեղծավորությունը վաղուց եղել է արևմտյան լիբերալիզմի քաղաքական ավանդույթը և դրա անվերապահ ռեֆլեքսը»,- ասված է հայտարարությունում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական