Միջազգային

Ալիևը Միշելի հետ զրույցում բրյուսելյան ձևաչափն արդյունավետ է անվանել

Ալիևը Միշելի հետ զրույցում բրյուսելյան ձևաչափն արդյունավետ է անվանել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։ Հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ։ 

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևը Միշելի հետ զրույցում բրյուսելյան ձևաչափն արդյունավետ է անվանել։

Ադրբեջանի նախագահը և Եվրամիության ղեկավարը մտքեր են փոխանակել Փաշինյանի մասնակցությամբ վաղը կայանալիք եռակողմ հանդիպման, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական