BRICS-ի առաջիկա գագաթնաժողովը Հարավային Աֆրիկայում կանցկացվի, որին կմասնակցեն կազմակերպության անդամ բոլոր հինգ երկրների նախագահները։ Այս մասին հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 11-ին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը դեռ չի որոշել՝ Պուտինը անձա՞մբ կգնա BRICS-ի գագաթնաժողովին, թե՞ կմասնակցի այլ ձևաչափով։
BRICS-ը ներառում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան: Գագաթնաժողովը կանցկացվի Յոհանեսբուրգում՝ օգոստոսի 22-ից 24-ը։