Տոկիոյի ոստիկանությունը հետաքննում է Ճապոնիայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Լեժավայի վարորդի վրա հարձակման դեպքը։ Նա ուրբաթ կեսօրին ոստիկանություն է զանգահարել՝ ասելով, որ Վրաստանի դեսպանատան մոտ մի տղամարդ հարձակվել է իր մեքենայի վրա և քաշքշել իր օձիքից։
Ըստ նրա՝ տղամարդը կանգ է առել դեսպանի մեքենայի դիմաց և բացել դուռը: Ոչ դեսպանը, ոչ վարորդը չեն տուժել։ Ոստիկանությունը կարծում է, որ երկու մեքենայի հետ կապված ինչ-որ ճանապարհային վեճ է եղել: Նրանք հարցաքննել են տղամարդուն՝ ավելին իմանալու համար:
突如大使車のドアをあけられ攻撃されましたが、これはひどいです。
— ティムラズ・レジャバ駐日ジョージア大使 (@TeimurazLezhava) July 14, 2023
大使館のドライバーの冷静な対応に感謝します。
日本の法執行機関のしかるべきご協力に期待します。 pic.twitter.com/ZJkxffmfCx