Գիշերը Դնեպրոպետրովսկի շրջանի վրա խոցվել է Ռուսաստանի կողմից արձակված 6 «Շահեդ» անօդաչու թռչող սարք․ հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Կրիվոյ Ռոգում գրանցվել է դրոնների հարված, որի հետևանքով ավերվել է մեկ վարչական շենք կոմունալ ընկերության տարածքում։ Մեկ մարդ վիրավորվել է։