Միջազգային

Հոլիվուդի դերասաններն ու սցենարիստները գործադուլ են հայտարարել

Հոլիվուդի դերասաններն ու սցենարիստները գործադուլ են հայտարարել

Հոլիվուդի «Screen Actors Guild-American Federation of Television and Radio Artists» (SAG-AFTRA) արհմիությունը հայտարարել է հոլիվուդյան դերասանների գործադուլի մասին՝ կինոստուդիաների և հոսքային հարթակների (Netflix, HBO) հետ անհաջող բանակցություններից հետո։ Արհմիության տվյալներով՝ ակցիան կսկսվի հուլիսի 14-ի կեսգիշերին, Երևանի ժամանակով 11.00-ին:

160 մարդ կմիանա հոլիվուդյան սցենարիստներին, ովքեր արդեն երկուսուկես ամիս գործադուլ են անում: Սա ամերիկյան կինոարդյունաբերության ամենամեծ գործադուլն է վերջին 63 տարվա ընթացքում։ 

Գործադուլավորները ձգտում են ավելի բարձր բազային վարձատրության և  հավելավճարներ հոսքային ծառայությունների կողմից: Նրանք նաև երաշխիքներ են պահանջում, որ իրենց աշխատանքը չի փոխարինվի արհեստական ​​բանականության հարթակների արտադրանքով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական