Չինաստանի Հենան նահանգի Ցզյաոզուո քաղաքի ժողովրդական դատարանը հաստատել է մանկապարտեզի նախկին ուսուցչի մահապատիժը, ով 25 երեխայի թունավորել է նատրիումի նիտրիտով։ Այս մասին ուրբաթ հայտնել է չինական «Pengpai» լրատվական գործակալությունը։
Ցզյաոզուո քաղաքի մանկապարտեզներից մեկում 2019 թվականի մարտին սննդային զանգվածային թունավորում էր գրանցվել։ Հետաքննությունից հետո ոստիկանությունը պարզել է, որ ուսուցիչ Վան Յուն նախադպրոցական տարիքի երեխաների շիլան նատրիումի նիտրիտ է ավելացրել։ 25 երեխա թունավորվել էր, նրանցից մեկը, 10 ամիս բուժվելուց հետո, մահացել էր։
Հանցագործության շարժառիթը եղել է մանկապարտեզի գործընկերոջ հետ կոնֆլիկտը։