Դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ջակարտայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել Ինդոնեզիայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում։
Ֆիդանը և Բլինկենը քննարկել են ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքը և Աֆղանստանում առկա իրավիճակը։