Միջազգային

Հնդկաստանը Ֆրանսիայից 26 կործանիչ կգնի

Հնդկաստանը Ֆրանսիայից 26 կործանիչ կգնի

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը 26 ֆրանսիական Rafale M կրիչի վրա հիմնված կործանիչների և 3 ֆրանսիական Scorpene դասի սուզանավ գնելու թույլտվություն է տվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է ֆրանսիական ինքնաթիռներ և սուզանավեր գնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Փարիզ այցի ժամանակ։

Ակնկալվում է, որ այս ուղևորության ընթացքում Փարիզն ու Նյու Դելին կստորագրեն համապատասխան պայմանագրեր։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական