Միջազգային

«Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև կառուցողական միջնորդությանը». Զախարովա

«Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև կառուցողական միջնորդությանը». Զախարովա

«Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը»․ այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի արձագանք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը մեկնաբանելու խնդրանքի։

Զախարովայի խոսքով՝ վաղաժամ է որևէ եզրակացություն անելը։ «Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն: Ուստի անհրաժեշտ է եզրակացություններ անել հանդիպման արդյունքներով», հավելել է Զախարովան։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական