ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր նպատակով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը։ Շեշտել է, որ 2 կողմերը պետք է պահպանեն բանակցությունների դրական մթնոլորտը` տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։