Միջազգային

«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին». Ալիև

«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գրասենյակից հայտնել են Ալիև-Բլինքեն հեռախոսազրույցի մասին։ Ըստ տարածված հաղորդագրության՝ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին հավաստիացրել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, որն ուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ 

Ալիևը նաև հավելել է, որ Ադրբեջանը, որպես երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնող, աջակցում է դրա ստորագրմանը։  

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական