«Վագների» ապստամբությունից երկուսուկես շաբաթ անց վարձկանները տասնյակ հազարավոր միավոր զենք-զինամթերք են հանձնել ռուսական բանակին։ Փոխանցված զինտեխնիկայի մեջ առկա են Տ-90 տանկեր, «Գրադ» և «Ուրագան» համակարգեր, «Պանցիր» զենիթահրթիռային համակարգեր և հաուբիցներ։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ զինված ուժերը հաջողությամբ ավարտել են զենքի ընդունումը, «ինչպես նախատեսված էր»։