Միջազգային

Իսպանիայի նախկին թագավորը ուզում է վերադառնալ երկիր

Իսպանիայի նախկին թագավորը ուզում է վերադառնալ երկիր

2014 թվականին Իսպանիայի գահից հրաժարված Խուան Կառլոս I-ը կարող է վերջապես երկիր վերադառնալ, եթե պահպանողական Ժողովրդական կուսակցությունը հաղթի երկրի համընդհանուր ընտրություններում հուլիսի 23-ին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է El País թերթը։

Նրա խոսքով՝ պետության նախկին ղեկավարը, ով 2020 թվականի օգոստոսից բնակվում է ԱՄԷ-ում, իր ընկերներին ասել է, որ գալիք աշնանը երկրում այդ կուսակցության հաղթանակի դեպքում ինքը վերջապես կարող է վերադառնալ Իսպանիա։ Նա մտադիր է բնակություն հաստատել Մադրիդի թագավորական պալատի տարածքում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական