Միջազգային

Լեհաստանը հավանություն է տվել երկրի առաջին ատոմակայանի կառուցմանը

Լեհաստանը հավանություն է տվել երկրի առաջին ատոմակայանի կառուցմանը

Չորեքշաբթի օրը Լեհաստանի իշխանությունները սկզբունքային որոշում են կայացրել՝ թույլ տալով սկսել հանրապետությունում առաջին ատոմակայանի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան։ Հունիսի վերջին Լեհաստանի կառավարությունը հայտարարել էր, որ մոտ 1,2 միլիարդ դոլար կներդնի ատոմակայանի կառուցման համար։ 

Աշխատանքները պետք է սկսվեն արդեն 2023թ. Նախատեսվում է, որ 1,6 գՎտ հզորությամբ առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2033 թվականին։ Լեհաստանում առաջին ատոմակայանի կկառուցվի Բալթիկ ծովի ափին գտնվող Պոմերանյան վոյեվոդության Խոչեվո գյուղի մոտ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական