Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է գտնվի «նշված տարածքում» (ԼՂ-ից, խմբ․) մինչև 2025 թվականը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ըստ համաձայնության` ռուս խաղաղապահները պետք է մնան այդ տարածքում [ԼՂ-ում,- խմբ.] մինչև 2025 թվականը։ Պայմանավորվածություններն այդ ուղղությամբ են, և ես հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այդ համաձայնագրին», - ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը նաև հավելել է, որ որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ուշադիր հետևում է այս գործընթացին։