Չինացի հաքերները մուտք են գործել մոտավորապես 25 կազմակերպության, այդ թվում՝ պետական կառույցների էլփոստի ու մասնավոր անձանց հաշիվներ, որոնք ենթադրաբար կապված են այդ կազմակերպությունների հետ: Այս մասին հուլիսի 11-ին հայտնել է Microsoft-ը։ Ըստ ՏՏ հսկայի՝ խոսքը Storm-0558 անունով հայտնի հաքերային խմբի մասին է։