Միջազգային

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Սերբիայի հետախուզության ղեկավարի նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Սերբիայի հետախուզության ղեկավարի նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Սերբիայի հետախուզական ծառայության ղեկավար Ալեքսանդր Վուլինի նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում։

Ալեքսանդր Վուլինը ներգրավված է միջազգային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի վաճառքի և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Պաշտոնյան փոխշահավետ հարաբերություններ է պահպանում սերբ զինաբարոն Սլոբոդան Տեսիչի հետ՝ օգնելով նրան ապահովել զենքի անօրինական առաքումների սահուն տեղաշարժը Սերբիայի սահմաններով։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական