«Ուկրաինան պատերազմի ավարտից հետո կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»․ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին դաշինքի գագաթնաժողովին նվիրված երեկոյան տեսաուղերձում։ «Բոլորն ամեն ինչ հասկանում են՝ յուրաքանչյուր ղեկավար, յուրաքանչյուր պետություն:
Եթե նույնիսկ տարբեր դիրքորոշումներ հնչեն, ապա ակնհայտ է, որ Ուկրաինան արժանի է լինել դաշինքում: Ոչ հիմա, քանի պատերազմ է, բայց մեզ պետք է հստակ ազդանշան: Եվ ազդանշանը անհրաժեշտ է հենց հիմա»,- ասել է Զելենսկին։