Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Գերմանիայի իշխանություններին կոչ է արել չկրկնել նախկին կանցլեր Անգելա Մերկելի սխալը և չխանգարել Ուկրաինային՝ անդամակցել ՆԱՏՕ-ին․ «Այս ամենը բխում է 2008 թվականին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, երբ երկրները համարձակություն չունեին ընդունելու այս պատմական որոշումն ու ապահովելու Եվրատլանտյան գոտու անվտանգությունը»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։
Ըստ Կիևի՝ 2008 թվականին Մերկելի կողմից ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրմանն աջակցելուց հրաժարվելը հանգեցրել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սրացման և լայնամասշտաբ պատերազմի։