Միջազգային

Ո՞ր երկրներն են ամենաշատ ներդրումները անում Լատինական Ամերիկայում

Ո՞ր երկրներն են ամենաշատ ներդրումները անում Լատինական Ամերիկայում

Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում օտարերկրյա ուղղակի ներդրումները 2022 թվականին աճել են 55,2%-ով՝ հասնելով ռեկորդային 224,58 միլիարդ դոլարի։ Այդ մասին ասվում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տնտեսական հանձնաժողովի (ECLAC) հրապարակած զեկույցում:

Ամենաշատ ներդրումները Բրազիլիան ստացել է 2022 թվականին (ընդհանուրի 41%-ը)։ Նրան հաջորդում են Մեքսիկան (17%), Չիլին (9%), Կոլումբիան (8%), Արգենտինան (7%) և Պերուն (5%)։ Լատինական Ամերիկայում ներդրումների մեծ մասը կատարվել է ԱՄՆ-ից (38%)։ Եվրամիությանը (առանց Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի) բաժին Է ընկնում 17%-ը, Չինաստանին՝ 3%-ը: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական