Միջազգային

«Ըստ ամենայնի՝ պատրաստակամություն չկա Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ». Զելենսկի

«Ըստ ամենայնի՝ պատրաստակամություն չկա Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ի իր էջում գրել է. 

«Մենք գնահատում ենք մեր դաշնակիցներին, մեր ընդհանուր անվտանգությունը, բաց զրույցը: Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ուկրաինան կներկայացվի, որովհետև խոսքը հարգանքի մասին է։ Բայց Ուկրաինան նույնպես արժանի է հարգանքի։ Հիմա Վիլնյուսի ճանապարհին ազդանշաններ ենք ստացել, որ առանց Ուկրաինայի մասնակցության որոշ ձևակերպումներ են քննարկվում, որոնք վերաբերում են ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հրավերին։ Աննախադեպ և անհեթեթ է, երբ ժամանակացույց չի սահմանվում ո՛չ հրավերի, ո՛չ Ուկրաինայի անդամակցության համար։ Միաժամանակ ավելացվում է անորոշ ձևակերպում Ուկրաինային հրավիրելու «պայմանների» մասին։ Ըստ ամենայնի՝ պատրաստակամություն չկա ո՛չ Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ, ո՛չ էլ նրան դաշինքի անդամ դարձնել։

Դա նշանակում է, որ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ վարելու հնարավորությունների պատուհան կա: Իսկ Ռուսաստանի համար դա նշանակում է իր տեռորը շարունակելու մոտիվացիա։ Անորոշությունը թուլություն է: Եվ ես բաց կքննարկեմ դա գագաթնաժողովում»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական