«Պայմանավորվածություն է ձեռք բերվել բացառել ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրն այն միջոցառումներից, որոնք Ուկրաինան պետք է կատարի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ճանապարհին», - այսօր ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ինտենսիվ բանակցություններից, հետո կոնսենսուսի են հասել որոշ նախնական միջոցառումներ Ուկրաինայի անդամակցության ճանապարհից հեռացնելու վերաբերյալ»,- գրել է Կուլեբան Twitter-ում: