Միջազգային

ԱՄՆ-ն Ֆրանսիային հակատանկային հրթիռներ կվաճառի

ԱՄՆ-ն Ֆրանսիային հակատանկային հրթիռներ կվաճառի

ԱՄՆ պետդեպարտամենտն ընդունել է Ֆրանսիային 1515 միավոր AGM-114R2 Hellfire հակատանկային հրթիռ և հարակից սարքավորումներ վաճառելու տարբերակը։ Այս մասին հայտնել են Պենտագոնի ռազմական համագործակցության վարչությունից։

Նշվում է, որ Ֆրանսիայի կառավարությունը դիմել է ԱՄՆ-ին՝ ավելի քան 203 մլն ԱՄՆ դոլարով իրենց նման հրթիռներ վաճառելու խնդրանքով։ Այժմ պետդեպարտամենտը այս գործողության մասին զեկուցել է Կոնգրեսին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական