Ուկրաինան կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս երկրների իրավահավասար գործընկերը Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում, որի ստեղծման մասին կհայտարարվի Վիլնյուսի գագաթնաժողովում։ Այս մասին կիրակի հայտնել է The Wall Street Journal-ը։
Ուկրաինան իրավունք կունենա հրավիրել խորհրդի նիստեր, կկարողանա աշխատանքային հանձնաժողովներ ստեղծել և որոշումներ կայացնել, որոնք պարտադիր կլինեն այլ երկրների համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ծրագրում է չորեքշաբթի օրը անցկացնել խորհրդի առաջին նիստը, որին կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։