Միջազգային

Հարձակում մանկապարտեզի վրա․ կա առնվազն 6 զոհ

Հարձակում մանկապարտեզի վրա․ կա առնվազն 6 զոհ

Չինաստանի Լյանցզյան գավառում մանկապարտեզում դանակով հարձակման հետեւանքով առնվազն վեց մարդ է զոհվել, մեկը՝ վիրավորվել․ հայտնում է BBC-ն։

«Զոհերի թվում կա մեկ դաստիարակ, երկու ծնող և երեք սան։ Մեկ կասկածյալ ձերբակալվել է», - ասել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը ։

Հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան տեղական ժամանակով ժամը 7:40-ին։

Ոստիկանությունից հայտնել են, որ հարձակման կասկածանքով ձերբակալել են 25-ամյա տղամարդուն և հետաքննում են տեղի ունեցածի պատճառները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական