Միջազգային

«Թուրքիայի առաջ ԵՄ դռների բացումը կհարթի Շվեդիայի ուղին դեպի ՆԱՏՕ». Էրդողան

«Թուրքիայի առաջ ԵՄ դռների բացումը կհարթի Շվեդիայի ուղին դեպի ՆԱՏՕ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելուց առաջ, Ստամբուլում կայացած ճեպազրույցում, խոսել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ու Թուրքիա-ԵՄ հարաբերություններից։ 

«Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ է կատարել եռակողմ հուշագրի (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) բոլոր դրույթները»,– հայտարարել է Էրդողանը։

Էրդողանը Ստոկհոլմի դիմումի թեման կապել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության հետ․ «Նախ ԵՄ-ին միանալու ճանապարհ բացեք Թուրքիայի համար, այնուհետ մենք ճանապարհ կբացենք Շվեդիայի անդամակցության համար, ինչպես դա արեցինք Ֆինլանդիայի դեպքում»,- ասել է Էրդողանը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական