Միջազգային

ՆԱՏՕ-ն աջակցում է ԵՄ-ին անդամակցելու՝ Թուրքիայի ձգտումները

ՆԱՏՕ-ն աջակցում է ԵՄ-ին անդամակցելու՝ Թուրքիայի ձգտումները

«Հյուսիսատլանտյան դաշինքը աջակցում է Եվրամիության անդամ դառնալու՝ Թուրքիայի ձգտմանը, սակայն դա չպետք է խանգարի, որպեսզի Շվեդիան անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի որ երկիրը դրա համար կատարել է իր բոլոր պարտավորությունները», - այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովից առաջ կայացած մամուլի ասուլիսում։ 

Նա մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ով, նախքան Վիլնյուս թռչելը, Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի հաստատման հեռանկարը կապել էր Եվրամիության ճանապարհին Թուրքիայի համար խոչընդոտների վերացման հետ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական