Թուրքիան նախատեսում է ևս երկու խոշոր ատոմակայան կառուցել, ինչի շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ․ այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է հանրապետության էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
«Շինարարությունը կսկսվի միջկառավարական համաձայնագրերի հիման վրա, որոնք հաստատումը և թույլտվությունները ստանալուց հետո, կներկայացվեն խորհրդարանին: Մինչ այդ մենք ակտիվորեն էներգետիկ դիվանագիտություն ենք վարել և կշարունակենք այն»,- նախարարի խոսքերն է մեջբերել Habertürk հեռուստաալիքը։