Միջազգային

Սոչիի լողափերում փոթորիկ է. լողալն արգելված է

Սոչիի լողափերում փոթորիկ է. լողալն արգելված է

Սոչիի լողափերում լողալն արգելված է մինչև հուլիսի 10-ի օրվա ավարտը, տեղեկացնում է kommersant.ru-ն։

Սոչիում շարունակում է գործել փոթորկի նախազգուշացման ռեժիմ:

«Փոթորկի նախազգուշացման ռեժիմի ընթացքում լողափերում լողալն արգելված է։ Փրկարարները Սոչիի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տալիս ժամանակավորապես հրաժարվել ջրի մոտ հանգստանալուց: Արգելքը կհանվի եղանակային պայմանների փոփոխության և փոթորիկի դադարելուն պես»,- ասվում է պաշտոնական  հաղորդագրությունում:

Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին հայտնել է, որ քաղաքում ժամանակավոր կացարաններ են ստեղծվել նրանց համար, ում տները հեղեղվել են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական