Twitter միկրոբլոգների ծառայությունը, որը պատկանում է մուլտիմիլիարդատեր Իլոն Մասկին, սպառնում է դատի տալ Meta Corporation-ին՝ Facebook-ի և Instagram-ի մայր ընկերությանը, Twitter-ի մրցակից Threads-ի գործարկման համար:
Հայտնում է Semafor ինտերնետային հարթակը՝ վկայակոչելով Twitter-ի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքս Սպիրոյի նամակը Meta-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգին։