Կոստա Ռիկայի դատախազները ազդեցության չարաշահման մեղադրանք են ներկայացրել նախկին նախագահ Լուիս Սոլիս Ռիվերային՝ կապված Bancredito պետական բանկի փակման հետ:
Մեղադրող կողմի խոսքով՝ Սոլիսի կառավարությունը բանկին բյուջետային գումար է հատկացրել՝ առանց փորձագիտական հիմնավորման և վերադարձի չափազանց ցածր հավանականությամբ, որպեսզի ֆինանսական հաստատությունն ունենա իրացվելիության բավարար ցուցանիշ։