Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է հուլիսի 6-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Ադրբեջանի գերատեսչությունն անհիմն է համարել ՀՀ վարչապետի հայտարարությունները՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության շրջանում Ադրբեջանի մասին թյուր տպավորություն է ստեղծում։
«Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղությամբ, ապա պետք է ոչ միայն խոսքով, այլև գործով հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, անհապաղ դուրս բերի հայկական զինուժը Ադրբեջանի տարածքից, որը վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար»,- ասված է հայտարարությունում։