Միջազգային

Պորտուգալիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

Պորտուգալիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոզան դուրս է գրվել հիվանդանոցից։ Նա այնտեղ էր հուլիսի 5-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ վայր ընկնելու պատճառով: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։

«Ես ինձ լավ եմ զգում»,- վստահեցրել է 74-ամյա ղեկավարը։ Նա բացատրել է, որ բուժհաստատությունում երկու անգամ պետք է թեստեր հանձներ։ Նախագահը տեղի ունեցածը պայմանավորել է ճնշման անկմամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական