Միջազգային

Լվովին հասցված ռուսական ավիահարվածների հետևանքով առնվազն 3 զոհ կա

Լվովին հասցված ռուսական ավիահարվածների հետևանքով առնվազն 3 զոհ կա

Փրկարարները Լվովի բազմահարկ բնակելի շենքի փլատակների տակից դուրս են բերել երեք մարդու դի։ Շենքն ավերվել է այս գիշեր՝ ռուսական հրթիռակոծության հետևանքով։

Այս մասին Telegram-ում հայտնել է քաղաքապետ Անդրեյ Սադովին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, ուստի հրետակոծության զոհերի թիվը կարող է աճել։ Ավելի վաղ հաղորդվում էր 8 վիրավորի մասին։ Բացի այդ, ըստ քաղաքապետի, վնասվել է մոտ 60 բնակարան և 50 ավտոմեքենա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական