Միջազգային

Բեռլուսկոնին իր վերջին կնոջը 100 մլն եվրո է կտակել

Բեռլուսկոնին իր վերջին կնոջը 100 մլն եվրո է կտակել

Իտալիայի նախկին վարչապետ, գործարար և միլիարդատեր Սիլվիո Բեռլուսկոնին, ով մահացել է հունիսի 12-ին, 100 միլիոն եվրո ժառանգություն է թողել վերջին կնոջը՝ Մարտա Ֆաշինային, ով իր ստեղծած «Առաջ, Իտալիա» կուսակցության պատգամավոր է։ Նույնքան Բեռլուսկոնին թողել է իր եղբորը՝ Պաոլոյին, և ևս 30 միլիոն եվրո՝ մտերիմ ընկերոջը՝ նախկին սենատոր Մարչելո Դել Ուտրին․ այս մասին հաղորդում է ANSA-ն:

«Fininvest» ընտանեկան հոլդինգի վերահսկիչ փաթեթը, որը վերահսկում է «Mediaset» մեդիա-ընկերությունը և «Mondadori» հրատարակչությունը, բաժին է հասել Բեռլուսկոնիի առաջին երեխաներին՝ Մարինային, ով հոլդինգի նախագահն է, և Պիերսիլվիոյին, ով ղեկավարում է Mediaset-ը: Նրանց մասնաբաժինը հասնում է 53%-ի։ Երկրորդ ամուսնությունից ծնված երեխաները՝ Էլեոնորան, Բարբարան և Լուիջին, կստանան հավասար բաժնետոմսեր ընկերությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական