Միջազգային

Ալիևը և Աբդոլահիանը քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերվող հարցեր

Ալիևը և Աբդոլահիանը  քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերվող հարցեր

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը չորեքշաբթի օրը Չմիավորման շարժման նախարարական հանդիպման շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Նշենք, որ այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկել է Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարների երկօրյա նիստը, որը հավաքել է 120 մասնակից պետությունների, 18 դիտորդների և 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական