Միջազգային

Փոխվել է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության տնօրենը

Փոխվել է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության տնօրենը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Սերգեյ Միխայլովին ազատել է ՏԱՍՍ գործակալության գործադիր տնօրենի պաշտոնից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Պաշտոնական պատճառը կամավոր հրաժարականն է։ Նոր ղեկավար է նշանակվել Անդրեյ Կոնդրաշովը, ով նախկինում աշխատել է որպես Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։

50-ամյա Կոնդրաշովը՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքի հայտնի լրատվական հաղորդավար է, ժամանակին վարել է կիրակնօրյա լրատվական հաղորդումը։ 2018 թվականի ապրիլին նա նշանակվել է Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, իսկ մինչ այդ, մի քանի ամիս եղել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի մամուլի քարտուղարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական