Միջազգային

Ալիևը հայտարարել է ԼՂ–ից հայկական զինված ուժերի դուրսբերման մասին

Ալիևը հայտարարել է ԼՂ–ից հայկական զինված ուժերի դուրսբերման մասին

Բաքվում անցկացվող Չմիացած երկրների շարժման նախարարական հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություննեին։

«Թեև Հայաստանը ստիպված է եղել Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայվել են ռուս խաղաղապահներ, դեռևս հայկական զինված ուժերի մնացորդներ կան: Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու հարցում, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ղարաբաղյան շրջանը: Հայկական ռազմական կազմավորումները տեղերում պետք է զինաթափվեն և զորացրվեն»,– ասել է նա։

Ալիևը խոսել է նաև տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին․ «Հայաստանը խոչընդոտում է նաև «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որը Հայաստանի ևս մեկ պարտավորությունն է, որը բխում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված ակտից, ուստի պետք է իրագործվի»,– ասել է նա:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական