Նոր Մոսկվայում հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ևս երկու անօդաչու թռչող սարք, տուժածներ չկան։
«Նոր Մոսկվայում՝ Կրիվոշեևո գյուղի մերձակայքում, հակաօդային պաշտպանության համակարգի կողմից խոցվել է ևս երկու անօդաչու թռչող սարք, զոհեր և վիրավորներ չկան»,- ասել է աղբյուրը։
Այսպիսով, երեքշաբթի առավոտյան, ընդհանուր առմամբ, Մոսկվայի մարզում հինգ անօդաչու թռչող սարք է խոցվել։ Ավելի վաղ Վալուեվո գյուղի մոտ երկու անօդաչու թռչող սարք էր խոսցվել․ դրանք ընկել են բաց դաշտում, ևս մեկը՝ Կուբինկայի շրջանում։