Ռուսական տելեգրամ ալիքները հայտնում են, որ Մոսկվայի մերձակայքում խփված անօդաչուներից մեկը կամ դրա բեկորներն ընկել են Կրիվոշեյնո գյուղի կենցաղային շենքի վրա։ Շենքը հրդեհվել է. «Shot» ալիքը հրապարակել է հրդեհի տեսանյութն ու լուսանկարները։ Կրիվոշեյնո գյուղը և մյուս բնակավայրերը, որտեղ երեքշաբթի առավոտյան պայթյուններ են գրանցվել, մոտ են Վնուկովո օդանավակայանին։
«ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը գրում է, որ օդանավակայանը պաշտոնապես հայտարարել է «տեխնիկական պատճառներով ինքնաթիռների ընդունման և բաց թողնման սահմանափակումների մասին»։