Ադրբեջանում դավաճանության մեղադրանքով երկու մարդ է ձերբակալվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Խոսքն Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Ֆիդան Ալիևայի և Թարլան Աբբասովի մասին է։ Նրանց առաջադրված մեղադրանքի բնույթը չի բացահայտվել։
Երկու անձանց նկատմամբ էլ հետաքննությունն ավարտվել է, քրեական գործերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։