Բեռլինը և Վարշավան պայմանավորվել են առաջիկա 10 օրվա ընթացքում լուծել բոլոր հարցերը Ուկրաինայում ներգրավված Leopard տանկերի՝ Լեհաստանում պահպանման և վերանորոգման համատեղ կենտրոն ստեղծելու վերաբերյալ․ DPA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը լեհական Զամոսչ գյուղում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։