Միջազգային

Ռուսական հետախուզությունը ակտիվ է Բրազիլիայում

Ռուսական հետախուզությունը ակտիվ է Բրազիլիայում

Բրազիլիայի իշխանություններն անհանգստացած են, որ իրենց երկիրը դարձել է Արևմուտք ներթափանցող ռուս լրտեսների միջանկյալ կետ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ)։ 

Ըստ հրապարակման՝ Բրազիլիայի իշխանությունները վստահ են, որ աշխարհում գործող ռուս լրտեսները սկսել են ակտիվորեն բրազիլական անձնագրեր օգտագործել։ Սկսվել է հետաքննություն, որի պատճառն արևմտյան երկրներից մեկում բրազիլական փաստաթղթերով ռուսների կալանավորման մի քանի դեպքերն են եղել։ Մասնավորապես, 2022 թվականի աշնանը Բրազիլիայից Նորվեգիա գիտնական է ժամանել՝ տեղի համալսարանում վերապատրաստվելու համար, որն, ըստ Նորվեգիայի ոստիկանության, ոչ թե բրազիլացի գիտնական է եղել, այլ ռուսական հետախուզության սպա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական