Միջազգային

Քադդաֆիի որդին տեղափոխվել է հիվանդանոց

Քադդաֆիի որդին տեղափոխվել է հիվանդանոց

Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Հանիբալ Քադաֆին, լիբանանյան բանտից հիվանդանոց է տեղափոխվել «կրիտիկական վիճակում»: Այդ մասին հայտնել է Դուբայի «Al-Hadath» հեռուստաալիքը։

Անցյալ ամիս Քադաֆին հացադուլ էր հայտարարել՝ ի նշան 2015 թվականից ի վեր առանց դատավարության իր բանտարկության դեմ բողոքի:

Քադաֆիին Լիբանանում մեղադրանք է առաջադրվել՝ 1978 թվականին Լիբիա կատարած այցի ժամանակ անհետացած լիբանանցի շիա մահմեդական հոգևորական Իմամ Մուսա ալ-Սադրի ճակատագրի մասին տեղեկությունները թաքցնելու մեջ:

Մուամար Քադաֆին գերեվարվել և սպանվել էր ապստամբների կողմից՝ 2011թ.

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական