Ֆրանսիայում տիրող անկարգությունները, որոնք սկսվել են ոստիկանի գնդակահարած 17-ամյա դեռահասի մահից հետո, տարածվել են Շվեյցարիայում․ հայտնում է AFP-ն։
Ավելի քան հարյուր դեռահաս և երիտասարդ շաբաթ երեկոյան, սոցցանցերում հնչեցրած կոչերից հետո, հավաքվել էին Լոզանի կենտրոնում՝ կոտրելով պատուհանների ապակիները և քարեր նետելով ոստիկանների վրա։ Շվեյցարական ոստիկանության տվյալներով՝ բերման է ենթարկվել 7 մարդ, այդ թվում՝ 6 անչափահաս։ Տուժածների մասին տեղեկություններ չկան: