Միջազգային

Հայտնի է, թե որքան գումար է պետությունից ստացել «Վագները»

Հայտնի է, թե որքան գումար է պետությունից ստացել «Վագները»

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը պետությունից ստացել է 858 մլրդ ռուբլի: «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտնել է հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը:

Եվգենի Պրիգոժինի կողմից հիմնադրված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը պետության հետ կնքված պայմանագրերի շրջանակներում ստացել է ավելի քան 858 միլիարդ ռուբլի։  «Այլ պայմանագրերով «Կոնկորդ» հոլդինգը ծառայություններ է մատուցել 845 միլիարդ ռուբլու չափով», - ասել է Կիսելյովը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Կոնկորդ» ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետությունից ստացել է ավելի քան 86 մլրդ ռուբլի: Նա ընդգծել է, որ գումարը հատկացվել է «Վագներ»-ի մարտիկներին պահելու և բյուջեից խրախուսական վճարումներ կատարելու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական