Ֆրանսիական ոստիկանությունն ու ժանդարմները հունիսի 27-ի լույս 28-ի գիշերն սկսված անկարգությունների սկզբից ի վեր բերման են ենթարկել մոտ 2400 հազար մարդու։
Հուլիսի 1-ի գիշերը Ֆրանսիայի իշխանություններն ավելի շատ ուժ են կիրառել, քան հունիսի 30-ի գիշերը։ Մասնավորապես, 45 հազար ոստիկան է ներգրավվել փողոցների անվտանգության ապահովման համար։ Բացի այդ, իշխանությունները որոշել են օգտագործել ազգային ժանդարմերիայի զրահախմբին։
Բախումների արդյունքում տուժել է 79 ոստիկան ու ժանդարմ. Բացի այդ, անցած գիշեր այրվել է 1350 ավտոմեքենա, վնասվել է 234 շինություն։ Ամենամեծ անկարգությունները տեղի են ունեցել Մարսելում, Լիոնում, Սենթ Էթյենում, Թուլուզում, Բորդոյում, ինչպես նաև Փարիզի արվարձաններում, մասնավորապես՝ Սեն Դենիում։
Հուլիսի 2-ի գիշերը Ֆրանսիայում կարգուկանոնը կհսկեն 45 հազար ոստիկաններ և ժանդարմներ։ Կստեղծվեն 5 շարժական խմբեր, որոնց թվում կլինեն ոստիկանության և ժանդարմերիայի հատուկ ջոկատներ։