Միջազգային

Ռուսաստանն արգելել է լեհական բեռնատարներով խադրումները երկրի տարածքում

Ռուսաստանն արգելել է լեհական բեռնատարներով խադրումները երկրի տարածքում

Ռուսաստանի կառավարությունն արգելք է դրել լեհական մեքենաներով բեռնափոխադրումների վրա երկրի տարածքով։ Այս մասին ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ։

Հայտարարության համաձայն՝ բացառություններ են արվում կարևոր նշանակություն ունեցող ապրանքների համար (դեղորայք, բժշկական սարքեր և այլն):

Գերատեսչությունում հավելել են, որ սահմանափակումները չեն տարածվում նաև Կալինինգրադի մարզ փոխադրումների վրա՝ տարածաշրջանն անհրաժեշտ ապրանքներով անխափան մատակարարելու համար։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական