Չեխիայի կառավարությունը մինչև հոկտեմբերի 1-ը սեղանին կունենա 24 ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչի գնման մասին համաձայնագրի նախագիծը, որից հետո կորոշի՝ հավանություն տա՞լ դրան, թե՞ ոչ։
ԱՄՆ պետդեպարտամենտը և պենտագոնին կից գործակալությունը հինգշաբթի օրը հայտնել են, որ Միացյալ Նահանգները ծրագրում է Չեխիային մատակարարել F-35 կործանիչներ, զինամթերք և հարակից սարքավորումներ՝ մինչև 5,62 միլիարդ դոլար արժողությամբ: